10 ֆիլմ, որ առաջարկում է դիտել Արթուր Աթանեսյանը
Նոթինգ Հիլ (Notting Hill)
Ռոջեր Միչելի ռոմանտիկ կատակերգությունը պատմում է Նոթինգ Հիլում (Լոնդոնի թաղամասերից մեկը) գտնվող գրախանութի համեստ սեփականատեր Ուիլյամ Թեքերի (Հյու Գրանտ) պատմությունը, ում կյանքը կտրուկ փոխվում է, երբ նրա խանութ է մտնում հայտնի կինոաստղ Աննա Սքոթը (Ջուլիա Ռոբերտս)՝ ճանապարհային ուղեցույց գնելու համար:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
Թութսի (Tootsie)
Ամերիկացի ռեժիսոր Սինդի Փոլաքի ֆիլմը պատմում է դերասան Մայքլ Դորսի (Դասթին Հոֆման) մասին, ով իր բնավորության պատճառով ոչ մի աշխատանք չի կարողանում երկար պահպանել: Այդ ժամանակ դեր ստանալու համար Մայքլը կանացի հագուստ է հագնում և շուտով հասկանում է, որ որպես կին նա մարդկանց ավելի է դուր գալիս: Դորոթի-Մայքլն անմիջապես աշխատանք է գտնում: Սակայն, նրա մոտ դժվարություններ են առաջանում այն կնոջ հետ, ում նա սիրահարվում է:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Միշտ ասա «Այո»» (Yes Man)
Պեյթոն Ռիդի ֆիլմի գլխավոր հերոսը՝ դեպրեսիվ Կարլը (Ջիմ Քերրի) միշտ և բոլորին ասում էր «ոչ», նույնիսկ երբ ընկերները նրան ինչ-որ տեղ էին հրավիրում: Բայց մի հրաշալի օր նա պայմանագիր է կնքում՝ համաձայն որի յուրաքանչյուր առաջարկի պետք է պատասխանի «այո»:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Մեծ ձուկը» (Big Fish)
Թիմ Բարթոնի նկարահանած ֆենտեզի-տրագիկոմիկ կինոնկարի հիմքում ընկած է Դենիել Ուոլեսի համանուն վեպը: Ֆիլմը պատմում է հեքիաթային երևակայությամբ օժտված Էդվարդ Բլումի (Յուեն ՄաքԳրեգոր, Ալբերտ Ֆինն) մասին, ով ֆիլմի ամբողջ ընթացքում իր որդուն՝ համակարգված Քլերկ Ուիլիամին (Բիլլի Կրուդալ) պատմում է իր կյանքի պատմությունը, որն այնքան նման է հեքիաթի, որ դրան դժվար է հավատալ։ Պատմություն, որին մասնկացում են աբորիգեններ, հսկաներ, բարի ու չար կախարդներ, սիամական երկվորյակներ և բաժանված սիրահարներ, մռայլ հովիտներ, որոնք լի են նարգիզներով։
Հոր մահվանից առաջ որդին փորձում է հնարավորինս շատ բան պարզել հոր կյանքի մասին:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Երթուղի 60» (Interstate 60)
«Երթուղի 60»-ը Բոբ Գեյլի կատակերգական էլեմենտներով ֆիլմ-պրիտչան է:
Լեգենդների և միֆերի մեջ կան կերպարներ, որոնց առաքելությունն է մարդկանց ցանկություններ կատարելը։ Արաբների մոտ՝ ջին, իռլանդացիների մոտ՝ լիպրիկոն, ճապոնացիների մոտ՝ դրակոններ, եվրոպացիների մոտ՝ փերիներ և անտառային հոգիներ, իսկ ամերիկացիների մոտ՝ Օ.Վ Գրանտ (Գերի Օլդման)՝ բավական տարօրինակ և ծիծաղելի մարդ, ով նույնպես կարող է իրականացնել Ձեր յուրաքանչյուր ցանկությունը։ Հենց նրան է մի անգամ հանդիպում Նեյլ Օլիվերը (Ջեյմս Մարսդեն):
Նիլ Օլիվերն ապրում է երջանիկ ընտանիքում։ Նա ունի հոգատար ծնողներ, գեղեցիկ հարսնացու և ապագայում փաստաբանի փայլուն կարիերա։ Բայց ամեն գիշեր նա երազում մի աղջկա է տեսնում, ում չի կարողանում իր գլխից հանել։
Ռեյ անունով մեկը Նիլին մի առաջադրանք է հանձնարարում և տալիս նրան արկղ, որը Նիլը պարտավոր է ճիշտ ժամանակին տեղ հասցնել։ Նա պետք է գնա երթուղի 60-ով, որը ոչ մի քարտեզի վրա գրված չէ։ Գտնելով այդ երթուղին՝ Նիլն իր մեքենայով ճանապարհորդում է, հույս ունենալով, որ կգտնի իր երազների աղջկան։ Ճանապարհորդության ժամանակ Նիլը բազմաթիվ արկածների մեջ է ընկնում, որոնք իր կյանքը միանգամից փոխում են։
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Սև գետ» (Black River)
Ջեֆ Բլեքների ֆիլմը պատմում է գիտաֆանտաստիկ գրող Բո Այքենսի (Ջեյ Մոր) մասին, ով այլևս չի ցանկանում ապրել Լոս Անջելեսում: Որոշելով հեռանալ մեծ քաղաքի խելագարությունից՝ նա տեղափոխվում է փոքրիկ հրաշալի քաղաք, որի անվանումն էր Սև գետ: Այստեղ բոլորը հանգիստ են և երջանիկ:
Բայց կամաց-կամաց նա հասկանում է, որ քաղաքը ղեկավարում է ատեսանելի մի ուժ: Քաղաքում տեղի ունեցող տարօինակ իրադարձությունները ստիպում են Այքենսին մտածել քաղաքից հեռանալու մասին: Բայց պարզվում է, որ դա այդքան էլ հեշտ չէ:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Ցտեսություն, սիրելիս» (The Goodbye Girl)
Հերբերտ Ռոսի ֆիլմը պատմում է միայնակ կնոջ՝ Փոլա ՄաքՖադենի (Մարշա Մեյսոն) և անհաջողակ դերասան Էլիոթ Գարֆիլդի (Ռիչարդ Դրեյֆուս) բարդ, երբեմն նույնիսկ ծիծաղելի հարաբերությունների մասին: Սկզբում նրանք ոչ մի ընդհանրություն չունեն՝ բացի հարկադրված հարևանության: Բայց նույնիսկ միմյանցից այդքան տարբեր մարդկանց միջև կարող է իրական սիրավեպ ծնվել:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Ֆորեսթ Գամփ» (Forrest Gump)
Ռոբերտ Զեմեկիս ֆիլմը պատմում է ազնիվ և բարի սիրտ ունեցող Ֆորեստ Գամփի (Թոմ Հենքս) մասին (անգլ.՝ forest gump, որ թարգմանաբար նշանակում է «անտառի հիմարիկ»):
Ֆորեսթը ֆանտաստիկ կերպով դառնում է հայտնի ֆուտբոլիստ, պատերազմի հերոս, հաջողակ գործարար: Նա դառնում է միլիարդատեր, բայց շարունակում է մնալ նույնքան միամիտ և բարի:
Ֆորեսթը սիրում է մի աղջկա՝ իր մանկության ընկեր Ջեննիին, բայց փոխադարձ սերը գալիս է չափազանց ուշ:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Ներիր սիրո համար» (Scusa ma ti chiamo amore)
Իտալացի Ֆեդերիկո Մոչչիայի ռոմանտիկ ֆիլմը պատմում է հանգիստ և ներկայանալի Ալեքսի (Ռաուլ Բովա) և զվարթ Նիկկիի (Միկելա Կվատրոչոկե) մասին: Չնայած այն հանգամանքին, որ նրանք հակապատկերներ են և անընդհատ վիճում են, Ալեքսը և Նիկկին սկսում են հանդիպել: Բայց խնդիրը ոչ միայն բնավորությունների տարբերությունն է, այլ տարիքային տարբերությունը. Ալեքսը 37 տարեկան է, Նիկկին՝ 17:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Երազանքներն իրականանում են» (One Chance)
Ամերիկացի կինոռեժիսոր Դևիդ Ֆրենկըլը վստահ է, որ յուրաքանչյուրի կյանքում եղել է փառքի րոպե: Կամ անպայման կլինի: Նույնիսկ եթե Դուք երեսունյոթ տարեկան եք, բնության կողմից տրված գեղեցկություն չունեք, աշխատում եք բջջային հեռախոսների խանութում, ապրում եք ծնողների տան ձեղնահարկում, բայց երազում եք երգելու մասին:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
Անի Գաբուզյան












Comments
Post a Comment