10 ֆիլմ, որ առաջարկում է դիտել Դավիթ Սարգսյանը
Images in Movement-ի «10 ֆիլմ, որ առաջարկում է դիտել» բաժնում այսօր իր նախասիրություններով կիսվել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» ծրագրի հեղինակ և վարող, ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Սարգսյանը:
«Մարտական ակումբ» (Fight Club)
Ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերի կողմից 1999 թվականին նկարահանված դրամայի գլխավոր հերոսն (Էդվարդ Նորթոն) ունի քրոնիկական անքնություն և փորձում է փախչել ձանձրալի կյանքից: Մի օր նա հանդիպում է օճառ արտադրող Թայլեր Դուրդենին (Բրեդ Փիթ), ում հետ ստեղծում է «Մարտական ակումբ» ընդհատակյա կազմակերպությունը։ Թայլերը վստահ է, որ ինքնակատարելագործումը թույլերի համար է, իսկ ինքնաոչնչացումը միակ բանն է, ինչի համար արժե ապրել:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Շինդլերի ցուցակը» (Schindler's List)
Ամերիկացի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի ֆիլմը պատմում է նացիստական կուսակցության անդամ, հանելուկային Օսկար Շինդլերի (Լիամ Նիսոն) մասին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում փրկում է մոտ 1200 հրեաների։
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Քրեական ընթերցվածք» (Pulp Fiction)
Ֆիլմի ռեժիսորն ամերիկյան անկախ կինոյի ռեժիսոր հանրահայտ Քվենտին Տարանտինոն է:
Երկու հանցագործներ՝ Վինսենթ Վեգան և Ջուլս Ուիննֆիլդը, իրենց քրեական բոսսի՝ գանգստեր Մարսելլաս Ուոլլեսի խնդիրների լուծման արանքում ժամանակն անցկացնում են փիլիսոփայական զրույցներ ծավալելով: Զուգահեռաբար ընթանում են երեք պատմություններ: Առաջինում Վինսենթը հետևում է Ուոլլեսի կնոջը՝ Միային, և փրկում է վերջինիս թմրանյութերի չարաշահումից:
Երկրորդում պատմվում է բռնցքամարտիկ Բուտչ Կուլիջի մասին, ում մենամարտ անցկացնելու համար վարձել է Մարսելլասը, բայց խաբել է նրան:
Երրորդ պատմությունը համատեղում է առաջին երկուսը. սրճարանում երիտասարդ, անհաջողակ ավազակները կողոպուտի փորձ են կատարում, բայց Ջուլսը կանգնեցնում է նրանց:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Թռիչք կկվի բնի վրայով» (One Flew Over the Cuckoo's Nest)ՄակՄյորֆիին զարմացնում է, որ մյուս հիվանդները համակերպվել են ստեղծված իրավիճակի հետ, իսկ ոմանք նույնիսկ ինքնակամ են եկել հոգեբուժարան: Եվ նա որոշում է ապստամբել: Միայնակ:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Շան սիրտը» (Собачье сердце)
Ռուս կինիռեժիսոր Վլադիմիր Բորտկոյի նկարահանած ֆիլմը Միխայիլ Բուլգակովի համանուն վիպակի երկրորդ էկրանավորումն է:
Մոսկվա: 1924 թվական: Իր բարդ փորձարկումներից մեկի արդյունքում պրոֆեսոր Ֆիլիպ Ֆիլիպովիչ Պրեոբրաժենսկի ցնցող հայտնագործություն է անում. հիպոֆիզի փոխպատվաստումից հետո նրա շունը վերածվում է մարդու: Սենսացիոն լուրը շատ արագ տարածվում է Մոսկվայում, և աշխարհահռչակ պրոֆեսորին փառքի հերթական չափաբաժինն է բերում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Մեծ քաղաքի լույսերը» (City Lights)
«Մեծ քաղաքի լույսերը» համր լիամետրաժ ֆիլմը Չառլի Չապլինի ամենահայտնի ֆիլմերից մեկն է: Թափառաշրջիկը (Չառլի Չապլին) հանդիպում է գեղեցիկ կույր աղջկա (Վիրջինիա Չերիլլ), ով ծաղիկներ է վաճառում: Վերջինս պատահականորեն, թափառաշրջիկին մեծահարուստի տեղ է դնում, իսկ նա էլ՝ սիրահարվում աղջկան։ Իմանալով, որ վիրահատությունը կարող է վերականգնել աղջկա տեսողությունը՝ թափառաշրջիկը սկսում է գումար որոնել:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Գեղեցկություն ամերիկյան ձևով» (American Beauty)
«Գեղեցկություն ամերիկյան ձևով» դրամա ժանրի ամերիկյան ֆիլմի ռեժիսորը Սեմ Մենդեսն է։
Ֆիլմն ամերիկյան միջին խավի մարդկանց մասին է, դեպքերը ծավալվում են միջին տարիքի տղամարդու, շրջապատի ու ընտանիքի շուրջ։ Լեսթեր Բյորնեմին (Քևին Սփեյսի) չեն հարգում, բայց գնահատում են աշխատավայրում, իսկ երջանիկ ընտանիքից մնացել են միայն մնացորդները:
Լեսթերը խորը դեպրեսիայի մեջ է ընկնում: Բայց հանկարծակի սիրահարվում է դստեր դասընկերուհուն՝ Անջելային (Մինա Սուվարի): Այդ կիրքը նրան մեծ ուժ է տալիս և օգնում է նորից տեսնել գեղեցկությունը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Ռեքվիեմ երազանքի համար» (Requiem for a Dream)
Հուբերտ Սելբիի նույնանուն նովելի վրա հիմնված ֆիլմի՝ ռեժիսոր Դարեն Արոնոֆսկու հոգեբանական դրամայի գլխավոր հերոսներից յուրաքանչյուրը ձգտել է իր նվիրական երազանքին: Սառա Գոլդֆարբը (Էլեն Բըրսթին) երազում էր նկարահանվել հայտնի հեռուստատեսային շոուում, նրա որդի Հարոլդն (Ջարեդ Լետո) ընկերոջ՝ Թայրոնի (Մեռլոն Վայանս) հետ երազում էին հարստանալու մասին, իսկ Հարոլդի ընկերուհին՝ Մերիոն Սիլվերը (Ջեննիֆեր Քոնելլի) երազում էր սեփական նորաձևության խանութի մասին, բայց ճանապարհին նրանք հանդիպում են բազում խոչընդոտների:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«12 զայրացած տղամարդ» (12 Angry Men)
Ռեժիսոր Սիդնի Լյումետի 1957 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմի հիմքում Ռեջինալդ Ռոուզի համանուն գրվածքն է։
Պատանուն մեղադրում են հոր սպանության մեջ և նրան սպառնում է էլեկտրական աթոռը: 12 երդվյալ ատենակալները՝ տարբեր բնավորության և խառնվածքի տեր տղամարդիկ, հավաքվելով խորհրդակցական սենյակում պետք է միաձայն որոշում կայացնեն պատանու գործի հետ կապված։
Սկզբում բոլորը հակված են, որ տղան մեղավոր է և 12-ից միայն մեկն է կասկածում և չի ցանկանում առաջին հայացքից պարզ թվացող փաստերի հիման վրա ճանաչել տղայի մեղավորությունը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Դոգվիլ» (Dogville)
2003 թվականի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի կողմից նկարահանված ֆիլմի գործողությունները ծավալվում են 1930 ական թթ. Դոգվիլ հորինված անվանումով ամերիկյան քաղաքում, որը գտնվում է բարձր լեռներում։ Քաղաքում փողոցները նշանակված են միայն փողոց անվանումով, որոնք սահմանազատված են 2 զուգահեռ գծերով, տները՝ միայն դրանց գծագրերով, ծառերը և թփերը գրված են հատակին «ծառ» և «թուփ» անվանումով, նույնիսկ շունը նկարված է։ Իրական են միայն մի քանի կահույք և ավտոմոբիլները։
Քաղաքը ունի ընդամենը 22 բնակիչ՝ 15 մեծահասակ և 7 երեխա։ Քաղաքն ապրում է հանգիստ շնչով, ունի իր տարօրինակ չգրված կանոնները։ Սակայն քաղաքի այսպես կոչված անդորրը խախտվում է, երբ հյուր է գալիս մի խորհրդավոր անծանոթուհի՝ Գրեյս անունով (Նիկոլ Քիդման)։ Շատերը դեմ են լինում Գրեյսի՝ իրենց քաղաքում ապրելուն, սակայն մի մասը կողմ է դրան ...
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
Անի Գաբուզյան













Comments
Post a Comment