10 ֆիլմ, որ խորհուրդ է տալիս դիտել ապագա պրոդյուսեր Անի Գալստյանը


«Էս ֆիլմը տեսե՞լ ես», «Էն օրը մի հատ ի՜նչ կինո էի նայում», «Հաստատ դուրդ կգա»:

Ֆիլմ խորհուրդ տալը շատ ազնիվ ու ինքնատիպ գործընթաց է. նախ Դուք նոր բացահայտումներ եք անում Ձեզ ֆիլմ խորհուրդ տված մարդու մասին, նոր աշխարհներ եք բացում: Եվ հետո էլ, դրանք ամենասիրելին դառնալու մեծ պոտենցիալ ունեն: Images in Movement-ը որոշել է իր ընկերների հետ այս գործընթացի մասնակիցը դառնալ ու աջ ու ձախ զիլ ֆիլմեր խորհուրդ տալ:

«10 ֆիլմ, որ խորհուրդ է տալիս դիտել» բաժնում այսօր իր նախասիրություններով կիսվել է Անի Գալստյանը: Անին օրեր առաջ ավարտեց Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտը: Մասնագիտությամբ արվեստի կառավարիչ է, բնույթով՝ արվեստի ընկեր: Այժմ կրթությունը շարունակում է «ՍԻՆԵՄԱ» շարժապատկերային արվեստների արդյունաբերական և կրթական կենտրոնում, վաղը մյուս օր էլ, վստահ եմ, հմտությունները կհարստացնի Լոնդոնի արվեստի համալսարանում:

Մինչև Անի Գալստյանի զիլ ճաշակին ծանոթանալը, առաջարկում ենք հենց նրա հետ ծանոթանալ և ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստեր.

Անին բիթլոման է, սիրում է ռոք, դասական, ջազ երաժշտություն, սիրահարված է կինեմատոգրաֆին, երազում է լինել Լիվերպուլում, սիրում է Սարոյանին, չի սիրում շոգ եղանակ, քայլելուց չի հոգնում, սիրում է կատուներին, չի սիրում լուսանկարվել, սիրում է անձրև, ձմեռ, անտառներ, հավատում է Ձմեռ Պապիկին, սիրում է խնձոր, սիրում է Նինա Սիմոնի «Sinnerman» երգը, Մասիվի ջուրը, հասմիկով թեյ, մուլտֆիլմեր և մի օր  հաստատ կասի. «Շնորհակալ եմ բոլոր նրանց, ոքվեր ինձ աջակցել են: Շնորհակալ եմ ծնողներիս, ֆիլմի ռեժիսորին, սցենարիստին, օպերատորին, բոլոր-բոլորին և իհարկե դերասաններին՝ Մայքլ Ֆասբենդերի գլխավորությամբ: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում Օսկար մրցանակին արժանանալը մեր բոլորի աշխատանքի արդյունքն է: Շնորհակալ եմ»:

10 ֆիլմ, որ խորհուրդ է տալիս դիտել ապագա պրոդյուսեր Անի Գալստյանը:

«8½» (Otto e mezzo)

Ռեժիսոր - Ֆեդերիկո Ֆելինի
Պրոդյուսեր - Անջելո Ռիզոլի
Սցենարի հեղինակ Ֆեդերիկո Ֆելինի, Տուլիո Պինելլի, Էնիո Ֆլայանոշ Բրունելլո Ռոնդի
Գլխավոր դերերում - Մարչելլո Մաստրոյանի, Կլաուդիա Կարդինալե, Անուկ Էմե, Սանդրա Միլո
Օպերատոր - Ջիանի դի Վենանցո
Երաժշտություն - Նինո Ռոտա
Երկիր - Իտալիա
Թվական - 1963


«Սիմոն անապատականը» (Simón del desierto)

Ռեժիսոր - Լուիս Բունյուել
Պրոդյուսեր - Գուստավո Ալատրիստե
Սցենարի հեղինակ - Լուիս Բունյուել
Գլխավոր դերերում - Կլաուդիո Բրուկ, Սիլվիա Պինալ
Օպերատոր - Գաբրիել Ֆիգերոա
Երկիր - Մեքսիկա
Թվական - 1965


«Գիշեր» (La Notte)

Ռեժիսոր - Միքելանջելո Անտոնիոնի
Պրոդյուսեր - Էմանուելե Կասուտո
Սցենարի հեղինակ - Էննինո Ֆլայանո, Տոնինո Գուերա, Միքելանջելո Անտոնիոնի
Գլխավոր դերերում - Մարչելո Մաստրոյանի, Ժաննա Մորո, Մոնիկա Վիտի
Օպերատոր - Ջանի Դի Վենանցո
Երկիր - Իտալիա, Ֆրանսիա
Թվական - 1961


«Յոթերորդ կնիքը» (Det Sjunde Inseglet)

Ռեժիսոր - Ինգմար Բերգման
Պրոդյուսեր - Ալլան Էքելունդ
Սցենարի հեղինակ - Ինգմար Բերգման
Գլխավոր դերերում - Մաքս ֆոն Սյուդով, Հուննար Բյուրնսթրանդ, Բիբի Անդերսոն
Օպերատոր - Հուննար Ֆիշեր
Երկիր - Շվեդիա
Թվական - 1957


«Արական - իգական» (Masculin, féminin)

Ռեժիսոր - Ժան-Լյուկ Գոդար
Պրոդյուսեր - Անատոլ Դոման
Սցենարի հեղինակ - Ժան-Լյուկ Գոդար, Գի դը Մոպասան (պատմվածքներ)
Գլխավոր դերերում - Ժան-Պիեռ Լեո, Մարլեն Ժոբեր
Օպերատոր - Վիլլի Կուրանտ
Երկիր - Ֆրանսիա, Շվեդիա
Թվական - 1966


«Թռիչք կկվի բնի վրայով» (One Flew Over the Cuckoo's Nest)

Ռեժիսոր - Միլոշ Ֆորման
Պրոդյուսեր - Մայքլ Դուգլաս, Սաուլ Զեյնց, Մարտին Ֆինկ
Սցենարի հեղինակ - Լոուրենս Հաբեն, Բո Գոլդման, Կեն Կիզի (վեպ)
Գլխավոր դերերում - Ջեք Նիկոլսոն, Լուիզա Ֆլեթչեր, Դենի Դե Վիտո, Քրիստոֆեր Լլոյդ
Օպերատոր - Հասկել Ուեկսլեր
Երկիր - ԱՄՆ
Թվական - 1975


«Մելանխոլիա» (Melancholia)

Ռեժիսոր - Լարս ֆոն Թրիեր
Պրոդյուսեր - Մետա Լուիզ Ֆոլդագեր, Լուիզ Վեսթ
Սցենարի հեղինակ - Լարս ֆոն Թրիեր
Գլխավոր դերերում - Քիրստեն Դանստ, Շառլոտ Գեինսբուր, Կիֆեր Սազերլենդ, Ալեքսանդր Սկարսգորդ
Օպերատոր - Մանուել Ալբերտո Կլարո
Երկիր - Դանիա, Շվեդիա, Ֆրանսիա, Գերմանիա
Թվական - 2011


«Խոսիր նրա հետ» (Hable con ella)

Ռեժիսոր - Պեդրո Ալմոդովար
Պրոդյուսեր - Ագուստին Ալմոդովար, Միշել Ռուբեն
Սցենարի հեղինակ - Պեդրո Ալմոդովար
Գլխավոր դերերում - Խավիեր Կամարա, Դարիո Գրանդինետի, Լեոնոր Ուոտլինգ, Ռոսարիո Ֆլորենս
Օպերատոր - Խավիեր Ագիրեսարաոբե
Երկիր - Իսպանիա
Թվական - 2002


«Մեռած պոետների հասարակություն» (Dead Poets Society)

Ռեժիսոր - Փիթեր Ուիր
Պրոդյուսեր - Փոլ Յունգեր Վիթ, Թոնի Թոմաս
Սցենարի հեղինակ - Թոմ Շուլման
Գլխավոր դերերում - Ռոբին Ուիլյամս, Ռոբերտ Շոն Լըոնարդ, Իթան Հոուք, Ջոշ Չարլզ
Օպերատոր - Ջոն Սիլ
Երկիր - ԱՄՆ
Թվական - 1989


«Նյու Յորքի ավազակախմբերը» (Gangs of New York)

Ռեժիսոր - Մարտին Սկորսեզե
Պրոդյուսեր - Ալբերտո Գրիմալդի, Հարվի Վեինշտեյն
Սցենարի հեղինակ - Ջեյ Կոքս, Սթիվեն Զաիլիան, Քենեթ Լոգերեն
Գլխավոր դերերում - Լեոնարդո ԴիԿապրիո, Դանիել Դեյ-Լյուիս
Օպերատոր - Մայքլ Բալհաուս
Երկիր - ԱՄՆ, Իտալիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ
Թվական - 2002


Բոնուս.

«Ամելի» (Amélie)

Ռեժիսոր - Ժան Պիեռ Ժյոնե
Պրոդյուսեր - Կլոդ Օսար
Սցենարի հեղինակ - Ժան Պիեռ Ժյոնե, Գիյոմ Լորան
Գլխավոր դերերում - Օդրի Տոտու, Մաթյո Կասովից, Արտյուս դե Պենգեր
Օպերատոր - Բրյունե Դելբոնել
Երկիր - Ֆրանսիա, Գերմանիա
Թվական - 2001

Comments