Հինգշաբթի. Օտարացում
Ռեժիսոր - Թոնի Քեյ
Պրոդյուսեր - Բինգո Գուբելման, Բենջի Քոն, Կառլ Լունդ, Քրիս Պապավասիլիու, Գրեգ Շապիրո, Օսթին Սթարք, Էդրիեն Բրոուդի (կատարողական)
Սցենարի հեղինակ - Կառլ Լանդ
Գլխավոր դերերում - Էդրիեն Բրոուդի, Մարշա Գեյ Հարդեն, Ջեյմս Քան, Քրիստինա, Հենդրիքս, Լյուսի Լյու
Օպերատոր - Թոնի Քեյ
Երկիր - ԱՄՆ
Թվական - 2011
Հենրի Բարթը փոխարինող ուսուցիչ է, որը ստանում է իր հերթական նշանակումը։ Այդ անգամ նա պետք է անգլերեն լեզու և գրականություն դասավանդի «անգործունակ» դպրոցում, որտեղ հայհոյանքը և վիրավորանքները նորմալ են համարվում։ Այդ դպրոցի կարճ ժամանակահատվածի մասին պատմությունն ուղեկցվում է յուրատեսակ հարցազրույցով, որտեղ Բարթը խոսում է անշնորհակալ լինելու և անհասկացողության մասին։ Առանձին սյուժետային գիծ է այն իրավիճակը, երբ ուսուցիչը ցանկանում է նորմալ կյանք վերադարձնել մարմնավաճառուհի Էրիկային, որին հանդիպում է քաղաքի գիշերային փողոցներում։ Բարթը ուժեղ, կամային մարդ է։ Նա վախենում է աշակերտների հետ կապվածություն, և ընդհանրապես, մարդկանց հետ կապվելուց, այդ իսկ պատճառով աշխատում է որպես փոխարինող ուսուցիչ։



Comments
Post a Comment