Երեքշաբթի. Մեծ ձուկը



Ռեժիսոր - Թիմ Բյորթոն
Պրոդյուսեր - Ռիչարդ Զանուկ, Բրյուս Կոհեն, Դեն Ջինկս
Սցենարի հեղինակ - Ջոն Օգուստ
Գլխավոր դերերում - Էվան Մաքգրեգոր, Ալբերտ Ֆիննի, Բիլլի Կրուդուպ, Ջեսիկա Լենգ, Հելենա Բոնեմ Քարթեր, Էլիսոն Լոհման, Ռոբերթ Գիյոմ, Մարիոն Քոտիար, Սթիվ Բուշեմի, Դենի Դե Վիտո
Օպերատոր - Ֆիլիպ Ռուսլոտ
Երկիր - ԱՄՆ
Թվական - 2003

Ֆիլմը պատմում է հեքիաթային երևակայությամբ օժտված Էդվարդ Բլումի մասին, ով ֆիլմի ամբողջ ընթացքում իր որդուն՝ համակարգված Քլերկ Ուիլիամին պատմում է իր կյանքի պատմությունը, պատմություն, որն այնքան նման է հեքիաթի, որ դրան դժվար է հավատալ։ Պատմություն, որին մասնկացում են աբորիգեններ, հսկաներ, բարի ու չար կախարդներ, սիամական երկվորյակներ և բաժանված սիրահարներ, մռայլ հովիտներ, որոնք լի են նարգիզներով։

Եվ միայն հոր մահից հետո, երբ թաղման արարողությանը գալիս են նրա բոլոր ընկերները, Ուիլիամը հասկանում է, որ հոր պատմությունը, որը սկզբում նա այնքան էլ հետաքրքրությամբ չէր լսում և անգամ այն համարում էր մտացածին, իրական էր։

Comments