Երկուշաբթի. Թռչնակ


Ռեժիսոր - Ալան Փարքեր
Պրոդյուսեր - Դևիդ Մենսոն, Ալան Մարշալ
Սցենարի հեղինակ - Ուիլյամ Ուորթոն
Գլխավոր դերերում - Նիկոլաս Քեյջ, Մեթյու Մոդայն
Օպերատոր - Մայքլ Սերեզին
Երկիր - ԱՄՆ
Թվական - 1984

Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է Ուիլյամ Ուորթոնի համանուն բեսթսելլեր վեպը, որը պատմում է երկու տարբեր երիտասարդների՝ խոցելի Թռչնակի և զվարթ Ալի ընկերության մասին: Նրանք հակադիր բևեռներ են, բայց և ունեն ընդհանրություններ: Վիետնամի մսաղացը նրանց վերածում է այլ մարդկանց (գրքում խոսքը գնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին):

Ալն այլևս չէր կարող այդքան զվարթ լինել, իսկ Թռչնակը լիովին ներփակվում է իր մեջ՝ պատկերացնելով, որ թռչուն է:

Հանուն իրենց նախկին ընկերության Ալը փորձում է իր ընկերոջը վերադարձնել առողջ բանականությունը և ազատել մարդուն թռչնի վանդակից, որում նա ինքնակամ փակել է իրեն:

Comments