10 ֆիլմ, որ առաջարկում է դիտել Դավիթ Պետրոսյանը


Images in Movement-ի «10 ֆիլմ, որ առաջարկում է դիտել» բաժնում այսօր իր նախասիրություններով կիսվել է բանաստեղծ, գրականագետ, մամուլի պատմաբան, ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Պետրոսյանը:

«Նռան գույնը» 

Սերգեյ Փարաջանովի նշանավոր «Նռան գույնը» ֆիլմը թողարկվել է 1968 թվականին և նվիրված է Սայաթ-Նովային։ Ֆիլմի հեղինակային անունը «Սայաթ-Նովա» է: Գլխավոր դերում հանդես է եկել Սոֆիկո Ճիաուրելին (երիտասարդ Սայաթ-Նովա, Աննա թագուհի, «ժանյակներով աղջիկ», պոետի մուսա, համբարձման հրեշտակ և մնջախաղ):

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ 

«Լեգենդ Սուրամի ամրոցի մասին»

Սերգեյ Փարաջանովի կողմից 1984 թվականին նկարահանված ֆիլմը հմայիչ երիտասարդի մասին վրացական լեգենդի էկրանավորումն է։ Երիտասարդը համաձայնում է մտնել Սուրամի ամրոցի պատի մեջ, քանի որ միայն այդ դեպքում ամրոցը կդիմանա թշնամու հարձակմանը։

Գլխավոր դերերում հանդես են եկել Սոֆիկո Ճիաուրելին (Գուլիսվարդի (Վարդո)), Լելա Ալիգաշվիլի (Վարդոն երիտասարդ տարիքում), Դավիթ Աբաշիձե (Օսման աղա)...

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ 

«Ամարկորդ» (Amarcord)

Կարմիր հագած էլեգանտ սինյորան համընդհանուր հիացմունքի և ցանկության օբյեկտն է: Ծխախոտի խանութի փարթամ կրծքերով տիրուհին՝ դեռահաս տղաների երևակայության գլխավոր հերոսուհին: Այս և բազմաթիվ այլ հրաշալի դրվագները կինեմատոգրաֆի լենգենդար վարպետի՝ Ֆեդերիկո Ֆելինիի հիշողություններն են, որոնք կենդանություն են առնում էկրանի վրա:

«Ամարկորդ» բառը Ռիմինի քաաքի բարբառով, որտեղ, ի դեպ, մեծացել է Ֆելինին, նշանակում է «Ես հիշում եմ»:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ 

«8½» («Ութ ու կես», «Otto e mezzo»)

Ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի կողմից նկարահանված իտալական կինոնկարը պատմում է ռեժիսորի ստեղծագործական գործընթացի մասին. ճգնաժամ, որոնումներ, երևակայության հնարքներ, փակուղիներ, սուբյեկտիվի և օբյեկտիվի անխախտելի հոսք:

Եվ, իհարկե, կանանց լիություն, ովքեր շրջապատում են գլխավոր հերոսին՝ Գուիդոյին (Մարչելլո Մաստրոյանի) և բոլորը՝ առանց բացառության, սիրում են նրան:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ 

«Եվ նավը լողում է» (E la nave va)

Նեապոլից ուղևորության է մեկնում մի շքեղ նավ, որում հավաքված կրքոտ օպերային երկրպագուները հայրենիք են ուղեկցում օպերային դիվա Էդմե Տետուայի աճյունը: Նավի տախտակամածի վրա ճեմում են նրա բազմաթիվ ընկերներն ու երկրպագուները, կյանքը հիասքանչ է թվում:

Ճանապարհին նավը փրկում է սերբ փախստականների, ովքեր տուժել են նավաբեկությունից:

Ֆեդերիկո Ֆելինիի ֆիլմում միահյուսված են կատակերգությունը և դրաման:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ 

«Ամոթ» (Skammen)

Շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանի հակապատերազմական գեղարվեստական ֆիլմի գլխավոր հերոսները երաժիշտ ամուսիններ են: Ամուսին Յան Ռոզենբերգը (Մաքս ֆոն Սյուդով) կոմպոզիտոր է և սիմֆոնիկ նվագախմբի ռեժիսոր, իսկ կինը՝ Եվան (Լիվ Ուլման) ջութակահար է: Յանը սրտի հիվանդություն ունի և բժիշկը ամուսիններին խորհուրդ է տալիս բնակություն հաստատել կղզում:

Պատերազմ է սկսվում, որն ազդում է ամուսինների վրա և ավարտվում է նրանց հանգիստ կյանքը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ 

«Տեսարաններ ամուսնական կյանքից» (Scener ur ett äktenskap)

Շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանի ֆիլմը բաղկացած է 6 «տեսարաններից», որոնցից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է Մարիաննայի (Լիվ Ուլման) և Յոհանի (Էրլանդ Յուզեֆսոն) քսան տարվա համատեղ կյանքից մի դրվագ: Սկզբում մանրամասն, քայլ առ քայլ ներկայացվում է, թե ինչպես են աբորտը, անհավատարմությունը և երեսպաշտությունը աստիճանաբար հանգեցնում ամուսնալուծությանը:

Բայց ամուսնալուծությունը զարմանալիորեն հրաշալի առիթ է դառնում միմյանց նկատմամբ փոխըմբռնում, կարեկցանք և ազնվություն ցուցաբերելու համար: Եվ այսպես նախկին ամուսինների զգացմունքները բռնկվում են նոր ուժով:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Խավարում» (L'Eclisse)

Միքելանջելո Անտոնիոնիի 1962 թվականին նկարահանած դրամայի գլխավոր հերոսուհին՝ Վիտտորիան (Մինոկա Վիտի) ապրում է փոփոխական կյանքով՝ հայտնվելով տարբեր հանգամանքներում. տղամարդ-ընկերուհի-ուրիշ տղամարդ-հարևանուհի... Բաժանում-վերադարձ-հանդիպումներ-պատմություններ...

Այս ամենն ասես երկնքում ամպեր լինեն. հիմա նրանք կան, իսկ մեկ ակնթարթ հետո՝ գոյություն չունեն:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ 

«Ֆոտոընդարձակում» (Blowup)

Միքելանջելո Անտոնիոնիի կողմից 1966 թվականին նկարահանված ֆիլմի գլխավոր հերոսը հայտնի, տաղանդավոր երիտասարդ լուսանկարիչ է: Մի անգամ քաղաքային այգում աշխատելիս նա լուսանկարում է իրեն հետաքրքրած տարօրինակ մի զույգի: Իսկ հետո... ռոմանտիկ թվացող նկարի միջոցով բացահայտվում է ինչ-որ քրեական դեպք...

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ 

«Մեր դարը»

«Մեր դարը» Արտավազդ Փելեշյանի վավերագրական ֆիլմը նվիրված է քսաներորդ դարի հայտնագործություններին և ձեռքբերումներին, որոնք անջնջելի հետք են թողել մարդկության պատմության մեջ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ 

Անի Գաբուզյան

Comments