Կյանքից հեռացել է ֆրանսիական «Նոր ալիքի» աստղ Ժաննա Մորոն
Ֆրանսիական կինոյի մեծագույն աստղերից մեկին՝ դերասանուհի Ժաննա Մորոյին մահացած են գտել փարիզյան իր բնակարանում: Դերասանուհին 89 տարեկան էր:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ասել է, որ Մորոն «կինոյի մարմնացում էր» և «եղել է նորարար, ով ապսատամբում էր սահմանված կարգերի դեմ»:
Մորոյին ճանաչում է բերել 1962 թվականին Ֆրանսուա Տրյուֆֆոյի կողմից նկարահանված «Ժյուլ և Ջիմ» ֆիլմը: Նա ինքն այդ աշխատանքը համարել է իր կարիերայի լավագույնը:
Դերասանուհին նկարահանվել է Ջոզեֆ Լոուզի «Եվա» ֆիլմում, 1961
Ժաննա Մորոն ծնվել է 1928թ. հունվարի 23-ին Փարիզում՝ գարեջրի գործարանատիրոջ՝ Անատոլ-Դեզիրե Մորոյի և պարուհի Քեթրին Մորոյի ընտանիքում:
Մորոյի կարիերան շատ վաղ է սկսվել: Առաջին անգամ բեմ է բարձրացել 20 տարեկանում. 1947թ-ին, Ավինյոնյան թատերական փառատոնի շրջանակներում։ Մի քանի ամիս անց ընդգրկվել է Կոմեդի Ֆրանսեզի թատերախմբում: Սակայն, թատրոնը նրան արագ հոգնեցնում է, և նա մի քանի տարի նկարահանվում էր ցածր բյուջետային ֆիլմերում:
Ի սկզբանե, քննադատները Մորոյին մեծ հաջողություններ չէին կանխատեսում, քանի որ, իրենց կարծիքով, նա չէր առանձնանում ուշագրավ արտաքին տեսքով, ինչպես այն ժամանակների սիրված դերասանուհիները՝ Բրիժիտ Բարդոն և Կատրին Դենյովը:
Անսպասելի հաջողություն
1950-ականների վերջում նա նկարահանվել է ռեժիսոր Լուի Մալի երկու՝ «Վերելակ դեպի կառափնարան» և «Սիրեկանները» ֆիլմերում, որոնք նրան անմիջապես մեծ համբավ բերեցին:
Այդ ֆիլմերի հաջողությունից հետո, նա դարձավ 1960-ական թվականների ամենապահանջված դերասանուհիներից մեկը և ընդունեց կինոյի պատմության մեջ մեծագույն ռեժիսորների առաջարկները՝ նկարահանվելով Միքելանջելո Անտոնիոնիի «Գիշեր» (1961թ.) և Լուիս Բունյուելի «Սպասուհու օրագիրը» (1964թ.) կինոնկարներում։
«Իմ բախտը բերեց. ես գրավում էի հրաշալի մարդկանց: Նրանք տարվում էին ինձանով: Ես նրանց համար պտղաբեր խոնավություն էի: Նրանց տպավորում էր այն, որ ես լիովին հանձնվում էի նրանց իշխանությանը և ես չէի կարողանում շեղվել»,- ասել է դերասանուհին այն ժամանակների լավագույն ռեժիսորների հետ աշխատանքի մասին:
«Յոթ օր, յոթ գիշեր» ֆիլմի համար (1960), որտեղ նա խաղացել է Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ, Մորոն արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին:
1967 թվականին «Վիվա Մարիա!» ֆիլմում Մորոն աշխատել է Օրսոն Ուելսի և Բրիժիտ Բարդոյի հետ: Ուելսի մոտ նա նաև նկարահանվել է «Գործընթաց», «Կեսգիշերային զանգեր» և «Հավերժ պատմություն» ֆիլմերում:
Մորոն Բրիժիտ Բարդոյի հետ նկարահանվել է «Վիվա Մարիա!» ֆիլմում
Օրսոն Ուելսը նրան անվանել է մեր ժամանակների մեծագույն դերասանուհի։
Սեփական աշխատանքի մասին Մորոն ասում էր. «Զգացմունքներն արտահայտելու համար պետք է դրանք վերցնել հենց կյանքից: Ես փորձեր չեմ անում՝ մինչև սպառվելը, չեմ փորձում նախապես մտնել դերի մեջ, ես այն պարզապես քննարկում եմ ռեժիսորի հետ և սկսում եմ խաղալ»:
Նրա համագործակցությունը Ֆրանսուա Տրյուֆֆոյի հետ երկար էր, որի արդյունքում հայտնվել է «նոր ալիքի» լավագույն ֆիլմերից մեկը՝ «Ժյուլը և Ջիմը»: Վեց տարի անց նա կրկին նկարահանվեց Տրյուֆոյի «Հարսնացուն սևազգեստ էր» (1968թ.) ֆիլմում։
Հետագա տարիներին Ժաննա Մորոյին կարելի էր տեսնել Բերտրան Բլիեյի «Վալս պարողները» (1974թ.), Ռայներ Վերներ Ֆասբինդերի «Քեռել» (1982թ.), Լյուկ Բեսոնի «Նրան անվանում էին Նիկիտա» ( «Նիկիտա» 1990թ.), Վիմ Վենդերսի «Երբ կգա աշխարհի վերջը» (1991թ.), Ռուստամ Խամդամովի «Աննա Կարամազոֆ» (1991թ.), Միքելանջելո Անտոնիոնիի «Ամպերից այն կողմ» (1995թ.), Ֆրանսուա Օզոնի «Հրաժեշտի ժամանակը» (2005թ.) և այլ ֆիլմերում։
Ամբղջ կյանքի ընթացքում դերասանուհին նկարահանվել է 142 ֆիլմերում:
Նա երբեք իրեն գեղեցիկ չի համարել:
Անձնական կյանքը
Ժաննա Մորոն 1949-1964 թվականներին ամուսնացած է եղել դերասան և ռեժիսոր Ժան-Լուի Ռիշարի հետ։ Նրանք ունեցել են մեկ երեխա։ 1977-1979 թվականներին ամուսնացած է եղել ամերիկյան ռեժիսոր Ուիլյամ Ֆրիդկինի հետ։ Հանուն Ժաննա Մորոյի, բրիտանացի ռեժիսոր Տոնի Ռիչարդսոնը 1967թ-ին լքել էր իր կնոջը՝ Վանեսա Ռեդգրեյվին, սակայն նրանք այդպես էլ չամուսնացան։
Ժաննա Մորոն սիրավեպեր է ունեցել ռեժիսորներ Լուի Մալի և Ֆրանսուա Տրյուֆոյի, իտալացի մոդելյոր Պիեռ Կարդենի, ամերիկյան ջազային շեփորահար Մայլս Դեյվիսի և հույն դերասան Թոդորոս Ռուբանիսի հետ։ Ընկերական հարաբերություններ է պահպանել գրողներ Ժան Կոկտոյի, Ժան Ժենեի, Հենրի Միլլերի, Մարգերիտ Դյուրասի, դերասանուհի Շերոն Սթոունի հետ։

Comments
Post a Comment